«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

«Վերանորոգման» անվան տակ սկսվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի քանդումը

«Վերանորոգման» անվան տակ սկսվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի քանդումը
26.08.2025 | 12:46

Մամուլում և սոցիալական ցանցերում երեկվա հրապարակումներն ու ահազանգերը գույժի նման սթափեցնող են: «Վերանորոգման» անվան տակ սկսվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի քանդումը։

Պաշտոնական ձևակերպումն է՝ «մեկ տարվա շինարարություն», սակայն քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եթե այս իշխանությունը վերարտադրվի, այդ շինարարությունը երբեք էլ չի ավարտվի։

Ակնհայտ է զուգադիպության ոչ պատահականությունը։ Մի կողմից՝ Ալիևի հետ ԱՄՆ-ում ստորագրված կեղծ խաղաղության պայմանագիրը, մյուս կողմից՝ սրա ստորագրման անմիջապես հաջորդ օրը սկսված «վերանորոգումը»։ Միջազգային քաղաքականության լեզվով սա ուղերձ է՝ Հայաստանը պատրաստ է գնալ այնպիսի զիջումների, որոնք կասկածի տակ են դնում մեր ազգային հիշողության և ինքնության հիմնասյուները։

Թուրքիայի երկարամյա պահանջներից մեկը եղել է Ցեղասպանության ուրացումը։ Եվ այսօր դրա գործնական արտահայտությունն առաջին քայլով կարող է լինել մեր ազգային հիշողության ամենակարևոր խորհրդանիշի՝ Ծիծեռնակաբերդի ապամոնտաժումը։ Շինարարության եռուզեռի նկարներն ու պատկերները կարող են ներկայացվել Էրդողանին որպես քաղաքական հաշվետվություն, իսկ ներսում հանրությանը մատուցվել որպես «վերանորոգման աշխատանքներ»։

Սա արդեն միայն մշակութային ժառանգության հարց չէ։ Սա պետականության և ինքնիշխանության հարց է։ Քանդելով հիշողության խորհրդանիշը՝ մեզ պարտադրում են հրաժարվել մեր պատմական շարունակականությունից և ընդունել պարտադրված «խաղաղության» օրակարգը։

Ու՞ր եք քաղաքացիական հասարակություն, քաղաքական ուժեր և մտավորականություն: Այս պահին է՞լ համախմբում չի լինի հասարակական լայն դիմադրության ցուցադրմամբ։ Ծիծեռնակաբերդի յուրաքանչյուր քարը պատկանում է ոչ թե իշխանություններին, այլ հայ ժողովրդին։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 1875

Մեկնաբանություններ